Գլխավոր Լրահոս

ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը

ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը

Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել նախկին իշխանական պատգամավոր, ՍԴ դատավոր Վլադիմիր Վարդանյանը։ Նա ընտրվել է նոյեմբերի 6-ին անցկացված ընտրության երկրորդ փուլում։ Այս մասին հայտնում է Սահմանադրական դատարանը։

ՍԴ նախագահի պաշտոնի համար առաջադրվել էին երկու թեկնածու՝ Վլադիմիր Վարդանյանը և ՍԴ փոխնախագահ Էդգար Շաթիրյանը։

Գաղտնի քվեարկության առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ընտրվելու համար անհրաժեշտ թվով կողմ ձայներ։ Անցկացվել է ընտրության երկրորդ փուլ, որի արդյունքներով ՍԴ նախագահ է ընտրվել Վարդանյանը։ Թեկնածուների ստացած ձայների թիվը ՍԴ հաղորդագրության մեջ չի նշվում։

Սա Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության երկրորդ փորձն էր։ Հոկտեմբերի 14-ին նույն երկու թեկնածուներով անցկացված ընտրության առաջին և երկրորդ փուլերում անհրաժեշտ թվով ձայներ չէին հավաքվել, և ընտրությունը համարվել էր չկայացած։

ՍԴ նախագահի պաշտոնը թափուր էր մնացել հոկտեմբերի 12-ից, երբ լրացել էր նախկին նախագահ Արման Դիլանյանի պաշտոնավարման վեցամյա ժամկետը։ Դիլանյանը շարունակում է պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր։

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի համաձայն՝ ՍԴ նախագահն ընտրվում է վեց տարի ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի։ Երկու կամ ավելի թեկնածուների դեպքում առաջին փուլում ընտրվելու համար անհրաժեշտ է ինը դատավորներից առնվազն վեցի աջակցությունը, իսկ երկրորդ փուլում՝ առնվազն հինգի։

Վլադիմիր Վարդանյանը ՍԴ դատավոր էր ընտրվել 2026-ի մարտին՝ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի առաջադրմամբ։ Նրա թեկնածությանը կողմ էր քվեարկել Ազգային ժողովի 67 պատգամավոր։ Մինչ այդ Վարդանյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր էր և ղեկավարում էր խորհրդարանի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը։ ՍԴ դատավոր ընտրվելուց առաջ նա դադարեցրել էր անդամակցությունը իշխող կուսակցությանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում