Գլխավոր Լրահոս

Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայ ծանրորդ Վարազդատ Լալայանը Չինաստանի Նինբո քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել։

Գերծանր քաշային կարգում (+110 կգ) Լալայանը երկամարտում գրանցել է 457 կգ արդյունք՝ պոկում վարժությունում բարձրացնելով 210 կգ, իսկ հրումում՝ 247 կգ։

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն Լալայանը պոկում վարժությունում նաև փոքր արծաթե մեդալ է նվաճել։

Լալայանի բրոնզը Հայաստանի հավաքականի միակ մեդալն է երկամարտում։ Ավելի վաղ Ալեքսանդրա Գրիգորյանը (57 կգ) հրում վարժությունում նվաճել էր փոքր բրոնզե մեդալ՝ երկամարտում զբաղեցնելով չորրորդ տեղը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում