Գլխավոր Լրահոս

Արարատի մարզում հայտնաբերվել է առանց թույլտվության գործող ձկնաբուծարան. տնօրենը ձերբակալվել է

Արարատի մարզում հայտնաբերվել է առանց թույլտվության գործող ձկնաբուծարան. տնօրենը ձերբակալվել է

Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում ոստիկանները հայտնաբերել են ջրօգտագործման թույլտվություն չունեցող ձկնաբուծարան, որի գործունեությամբ, ըստ ոստիկանության, պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։ Ընկերության տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են, ձկնաբուծարանը՝ կնքվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Ըստ հաղորդագրության՝ համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները տեղեկություն էին ստացել, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը Մարմարաշենի վարչական տարածքում ձկնաբուծությամբ է զբաղվում՝ առանց ջրօգտագործման թույլտվության։

Տեղեկությունը ստուգելու նպատակով նոյեմբերի 20-ին ոստիկանները Բնության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ այցելել են գյուղ։ Պարզվել է, որ ընկերության տնօրենը, թույլտվություն չունենալով, ձկնաբուծարանի համար դրենաժային համակարգով ընդերքից վայրկյանում դուրս է մղել 10-15 լիտր ջուր։ Պարզվել է նաև, որ հողամասը գյուղատնտեսական նշանակության է։

Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանության տվյալներով՝ պատճառված վնասը մասամբ վերականգնվել է։ Նախաքննությունը շարունակվում է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում