Գլխավոր Լրահոս

Ում է էշի տեղ դնում Հ1-ը

Ում է էշի տեղ դնում Հ1-ը

Երևանցիները հաստատ լսած ու տեսած կլինեն, որ շաբաթ օրը՝ ապրիլի 6-ին, Երևանի երկնքում ուղղաթիռ էր պտտվում: Հավանաբար իմացած կլինեն նաև, որ այդ օրը մի շարք փողոցներ, այդ թվում՝ Պռոշյանը, Մաշտոցը և Բաղրամյանը, փակվել էին: Երևի նաև հիշում են, որ այդ օրը շատ արևոտ էր, ոչ մի ամպ չկար, կապույտ երկինք էր:

Բոլորն էլ երևի իմացած կլինեին, որ իրականացվում է Հայաստանի Հանրապետության նախագահի երդմնակալության արարողության փորձը: Բայց երևի քչերը պատկերացնեին, որ այդ օրը ոչ թե երդմնակալության փորձն էր արվում, այլ պարզապես երդմնակալությունն էր նկարահանվում:

Ապրիլի 9, Հ1-ի «ուղիղ եթեր»: Բոլորս գիտենք, որ ամպամած օր է, սակայն չգիտես ինչու՝ Սերժ Սարգսյանի՝ մոտոցիկլետներով ուղեկցվող ավտոմեքենաների շարասյունը երթևեկում էր արևոտ քաղաքում: Երևում էին այդ շարասյան կադրերը վերևից:

Զարմանալիորեն, սակայն, այդ օրը և ոչ մի երևանցի ուղղաթիռի ձայն չլսեց: Այդ ինչպե՞ս պատահեց, որ «ուղիղ եթերով» վերևից կադրեր են ցույց տալիս, բայց ոչ ոք իրական ժամանակում ուղղաթիռի ձայն չի լսում: Միգուցե երևանցիներն արդեն խլացե՞լ են կամ դա հատուկ տեխնոլոգիաներով հայկական արտադրության գերժամանակակից ուղղաթիռ է, որ անգամ ձայն չի հանում ու անտեսանելի է:

Ապրիլի 6. նմանապես՝ երկու մեքենա արևոտ օրով գնացին Մատենադարան, վերցրին Վեհամոր ավետարանը, ճոխ-ճոխ տեղափոխեցին Մարզահամերգային, որպեսզի Սերժ Սարգսյանը դրա վրա երդվի: Նույն պատկերը՝ Սահմանադրական դատարանից ՀՀ Սահմանադրությունը տանելիս:

Կարծեք թե, ապրիլի 9-ին Մաշտոցի պողոտան այդպես էլ չփակվեց: Բայց կարևորը՝ կադրերում փողոցը փակ էր: Իզուր ինչո՞ւ մի օր էլ քաղաքացիներին անհանգստացնել: Չէ՞ որ մեր պետությունը շատ է մտածում իր քաղաքացիների մասին...

Իսկ առհասարակ զարմանալ պետք չէ Հ1-ի «ուղիղ եթերից»: Ինչպես ընտրություններն են անցկացվում ու հաշվվում, թերևս այդպես էլ երդմնակալությունն է կազմակերպվում:

Եվ, ի տարբերություն իշխանությունների, իշխանության խոսափող Հ1-ը այլևս պատրանքներ չի էլ ուզում ստեղծել: Չէ՞ որ նրա ներկայացրած Հայաստանը միշտ էլ անդարդ ու արևոտ է:

 

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում