Գլխավոր Լրահոս

Էրդողանն ու Սարգսյանը. նման ու տարբեր

Էրդողանն ու Սարգսյանը. նման ու տարբեր

2002թ. Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթեց  Ռեջեփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը՝ հավաքելով 34.3% քվե: Էրդողանը եղավ Թուրքիայի միակ վարչապետը, որը բացի երեք անգամ անընդմեջ կառավարությունը ղեկավարելուց, յուրաքանչյուր հաջորդ ընտրության ավելացրեց քվեների թիվը. 2007թ. արդեն հավաքեց 46.7% քվե, իսկ 2011թ.՝ 49.83%:

2007թ. Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցությունը ստացավ քվեների (համամասնական) 33.91%-ը, 2012թ. ընտրություններում՝ 44.1%-ը: 2008թ. նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը ստացավ 52.8% քվե, 2013թ.՝ 58%:

Բավական մեծ նմանություն կա Էրդողանի ու Սարգսյանի միջև: Երկուսն էլ յուրաքանչյուր հաջորդ ընտրության մեծացրել են իրենց քվեների թիվը, երկուսն էլ որոշումներ ընդունելիս առանձնապես չեն սիրում լսել հասարակության կարծիքը:

Էրդողանի ու Սարգսյանի միջև «որոշ» տարբերություններ էլ կան.
Էրդողանը յուրաքանչյուր հաջորդ ընտրության ժամանակ երկրի տնտեսության մեջ բեկումնային դրական փոփոխություններ էր արձանագրած լինում (Թուրքիան դարձել է աշխարհի ամենադինամիկ տնտեսություններից մեկը),

Սարգսյանի յուրաքանչյուր հաջորդ ընտրություն նշանավորվել է տնտեսության վատթարացած ցուցանիշներով (օրինակ՝ 14.6% տնտեսական անկումով) ու մեծացած արտագաղթով,

Էրդողանի օրոք Թուրքիան փակել է ԱՄՀ-ին ունեցած պարտքը,

Սարգսյանի օրոք Հայաստանի պարտքը գրեթե եռապատկվել է,

Էրդողանը իրենց վագրեր զգացող ամենակարող գեներալներին դարձրել է վարժեցրած կատուներ,

Սարգսյանի օրոք օլիգարխիան ավելի է ամրապնդվել ու ավելի անպատժելի դարձել:

Ամենամեծ տարբերությունը՝ Թուրքիայում ոչ ոք՝ ամենամեծ քաղաքի բնակչից մինչև ամենախուլ գյուղի ընտրողը, չի կասկածում ընտրությունների օրինականությանը: Հայաստանում դրա հակադարձ համեմատականն է:

 

Կ.Հ.

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում