Գլխավոր Լրահոս

Մտավախություններ Վիլնյուսից առաջ - 2

Մտավախություններ Վիլնյուսից առաջ - 2

Լեհաստան կատարած այցի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ հունիսի 25-ին հանդես է եկել մամուլի ասուլիսով: President.am կայքի հաղորդմամբ՝ լրագրողի հարցին, թե Հայաստանում ինչպես են վերաբերվում ինտեգրացիոն գործընթացներին, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ռազմավարական բնույթը որևէ մեկի համար գաղտնիք չէ: Մենք շատ տարիներ երկար ապրել ենք հարևանությամբ, իսկ մի տևական ժամանակ էլ՝ ընդհանուր պետության մեջ: Եվ դարերի ընթացքում ձևավորվել են բարեկամական լավ և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ: Մենք բարեկամ ժողովուրդներ ենք, ունենք ընդհանուր պատմություն և հպարտանում ենք այդ պատմությամբ: Հայաստանը և Ռուսաստանը հանդիսանում են ՀԱՊԿ անդամ երկրներ, մենք Ռուսաստանի հետ ունենք շատ ընդլայնված ռազմատեխնիկական և խորը տնտեսական հարաբերություններ: Ռուսաստանում ապրում է ամենամեծ հայկական համայնքը, և այդ համայնքի անդամները շատ հարգված մարդիկ են: Եվ մենք երբեք չենք արել քայլ, որ ուղղված կլինի Ռուսաստանի դեմ և չունենք որևէ բարդույթ, որ մեզ կարող է մղել այդպիսի քայլի: Մենք եվրոպական արժեքներ կրող ժողովուրդ ենք և մեր նպատակն է զարգացնել մեր հասարակությունը հենց այդ արժեքների հիման վրա: Հայաստանը Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանակներում ամենամեծ առաջընթաց ձեռք բերած երկրներից է: Մենք մեր գործունեությունը կառուցում ենք ոչ թե «կամ-կամ», այլ «և-և»-ի սկզբունքի վրա: Եվ ես այստեղ հակասություն չեմ տեսնում»:

Սերժ Սարգսյանի «և-և»-ի սկզբունքը հիմնավորում է կասկածները, որ Հայաստանը եվրաինտեգրմանը զուգահեռ ինտեգրացիոն գործընթացների մեջ է ներգրավվել նաև Ռուսաստանի հետ (տե՛ս «Մտավախություններ Վիլնյուսից առաջ» հոդվածը ՝ մասնավորապես Մաքսային միությանը և ապագա Եվրասիական միությանն ինտեգրվելու ուղղությամբ:

Որևէ երկրի համար խնդիր չէ, իհարկե, տարբեր ուղղություններով ներգրավվել ինտեգրացիոն գործընթացներում: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ Եվրոպական Միությունը քանիցս հստակ հայտարարել է, որ Հայաստանը պետք է ընտրի «կամ-կամ» սկզբունքը:

Սերժ Սարգսյանի «և-և»-ը բոլորովին էլ ՀԱՊԿ-ին կամ ԱՊՀ-ին չի վերաբերում: Դրանց հետ կարծես ոչ ՆԱՏՕ-ն խնդիր ունի, ոչ էլ Եվրոպական Միությունը: Այդ «և-և»-ը թերևս վերաբերում է Եվրասիական միությանը և ավելի է հիմնավորում կասկածները, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ինչ-որ պայմանավորվածություն է ձեռք բերել այդ առումով, որի մասին ինչ-ինչ պատճառներով չի բարձրաձայնում:

Հայաստանի հանրությունը և Եվրոպական Միությունը ՀՀ իշխանություններից պետք է պահանջեն վերահաստատել՝ որ ուղղությամբ է գնում Հայաստանը:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում