Գլխավոր Լրահոս

Սպանվել է Սիրիայի ազատ բանակի հրամանատարներից մեկը

Սպանվել է Սիրիայի ազատ բանակի հրամանատարներից մեկը

Ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակի ազդեցիկ անդամներից մեկը՝ Քամալ Համամին, սպանվել է «Ալ Կաիդայի» հետ կապեր ունեցող խմբավորման զինյալների կողմից, հաղորդում է Reuters-ը։

Սա խոսում է այն մասին, որ աճում է պառակտումը Սիրիայի զինված ընդդիմությունում իսլամիստների և ավելի չափավոր ներկայացուցիչների միջև։

Սպանությունն իրականացվել է, երբ Սիրիայի ազատ բանակի գերագույն ռազմական խորհրդի անդամ Համամին (որը հայտնի է նաև Աբու Բասել ալ Լադկանի անունով) բանակցությունների է եղել «Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորման անդամների հետ սիրիական Լաթաքիա նավահանգստային քաղաքում։ Համամիին սպանելուց հետո խմբավորման զինյալները զանգահարել են Սիրիայի ազատ բանակին և հայտարարել են, որ սպանելու են գերագույն ռազմական խորհրդի բոլոր անդամներին, Reuters-ին ասել է Սիրիայի ազատ բանակի խոսնակ Կասեմ Սաադ ադ Դինը։

Հանդիպմանը նախատեսվում էր քննարկել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի ուժերի դեմ համատեղ պայքարի ծրագրերը։

Ինչպես հաղորդում է BBC-ն, «Իրաքի և Շամի իսլամական պետությունը» Սիրիայում «Ալ Կաիդայի» հետ կապեր ունեցող հիմնական խմբավորումներից մեկն է և նպաստում է շարիաթի տարածմանը ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքներում։

Հիշեցնենք, որ սիրիական ճգնաժամը շարունակվում է 2011թ․ մարտից։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է նվազագույնը 93 հազ․ մարդ։

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում