Գլխավոր Լրահոս

Հայոց եկեղեցին շարունակելու է զորակցել Սիրիայի ժողովրդին. Գարեգին Բ

Հայոց եկեղեցին շարունակելու է զորակցել Սիրիայի ժողովրդին. Գարեգին Բ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում hուլիսի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալին, հաղորդում են Մայր Աթոռի մամուլի դիվանից:

Հանդիպմանը Նորին Սրբությունը մտահոգությամբ է անդրադարձել Սիրիայում տիրող իրավիճակին` խորին ցավ հայտնելով հակամարտության հետևանքով Սիրիայի ժողովրդի կրած կորուստների և պատճառված ավերածությունների համար: Վեհափառ Հայրապետը նշել է, որ Հայոց եկեղեցին շարունակելու է իր զորակցությունը բերել ծանր կացության մեջ գտնվող Սիրիայի ժողովրդին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահություն է հայտնել, որ Աստծու օգնականությամբ Սիրիայում խաղաղություն ու համերաշխություն կհաստատվի և Սիրիայի աստվածասեր ժողովուրդը կվերագտնի  իր բնականոն կյանքի ընթացքը:           

Իր հերթին տիար Իսսամ Նայալը Սիրիայի ժողովրդի անունից երախտագիտություն է հայտնել հայ ժողովրդին և Հայոց եկեղեցուն ցուցաբերած մարդասիրական օգնության համար: Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը Նորին Սրբությանն է փոխանցել նաև Սիրիայի գլխավոր մուֆթի շեյխ Ահմադ Բադր ադ Դին Հասսունի ողջույնները:

Վերջում Վեհափառ Հայրապետը, վերստին կարևորելով երկու ժողովուրդների դարավոր բարեկամական հարաբերությունների ամրապնդումը, Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին արդյունավոր առաքելություն է մաղթել Հայաստանում: 

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում