Թուրք-սիրիական սահմանին առևանգված հինգ սիրիահայերի մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում որոշ տեղեկություններ է հաղորդել Հայոց առաջնորդարանի Բերիո թեմի բանբեր Ժիրայր Ռեիսյանը: Նրա խոսքով՝ զինյալ ապստամբները հարձակվել են Հալեպից Հայաստան մեկնող միկրոավտոբուսի վրա, պարտադրանքով նրանց իջեցրել միկրոավտոբուսից, տղամարդկանց, այդ թվում և վարորդին տարել անհայտ ուղղությամբ, իսկ երեք հայ կանանց ազատ արձակել:
Առևանգված տղամարդիկ են` Գարեգին Հացագործյանը, Կարո Պապօղլյանը, Նարեկ Վարժապետյանը, Սաքո Ասատուրյանը: Վարորդի անունը Արա է, ազգանունը հայտնի չէ։ Ռեիսյանը կանանց գտնվելու վայրի մասին տեղեկություն չի ունեցել։
Լուրն ամբողջությամբ կարող եք ընթերցել այս հղումով:
Civilnet











