Գլխավոր Լրահոս

Դամասկոսում պայթյունի հետևանքով հայ է զոհվել

Դամասկոսում պայթյունի հետևանքով հայ է զոհվել

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններից մեկում` Ջարամանա շրջանի «Սիուֆ» հրապարակի մոտ, օգոստոսի 6-ին տեղի ունեցած ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով զոհվածների թվում է ազգությամբ հայ, 1966թ. ծնված Սարգիս Մերեսջյանը: Ինչպես հաղորդում է Լիբանանի «Ազդակ» օրաթերթը, պայթյունի պահին նա եղել է ավտոբուսում և մահացել է հենց դեպքի վայրում։ Պայթյունի հետևանքով զոհվել էր 18, վիրավորվել մոտ 50 մարդ:

Սիրիական ճգնաժամը շարունակվում է 2011թ․ մարտից։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է մոտ 100 հազ․ մարդ։ Տարբեր տվյալներով` զոհված սիրիահայերի թիվը հասնում է շուրջ 50-ի: 

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում