Գլխավոր Լրահոս

Սաուդցիների հետ Սիրիայի հարցով գործարք չի քննարկվել. Ռուսաստան

Սաուդցիների հետ Սիրիայի հարցով գործարք չի քննարկվել. Ռուսաստան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սաուդյան Արաբիայի արքայազն Բանդար բեն Սուլթանի հետ հանդիպմանը չի քննարկել ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության հարցեր, այդ թվում` փոխկապակցված Սիրիայի հարցում Մոսկվայի դիրքորոշման հետ. BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ` այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Ռազմատեխնիկական համագործակցության զարգացման կոնկրետ հարցեր և երկկողմ համագործակցության զարգացման այլ ասպեկտներ չեն քննարկվել: Գործարքներ ևս չի քննարկել Պուտինը: Արքայազն Բանդար բեն Սուլթանը Մոսկվայում կոնտակտներ ուներ, սակայն նախագահի հետ զրույցն ընթացել է սկզբունքային ծրագրով»,- հայտարարել է Ուշակովը` մյուս կողմից հաստատելով, որ տարբեր հարցերից բացի` քննարկվել է նաև երկու երկրների դիրքորոշումը Սիրիայի հարցում:

Օգոստոսի 7-ին Reuters-ը գրել էր, թե Սաուդյան Արաբիան Ռուսաստանին երաշխիքներ է առաջարկել էներգետիկ ոլորտում և զենքի առևտրի շահավետ պայմանագրեր` պայմանով, որ Մոսկվան հրաժարվի աջակցել Դամասկոսին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Ավելի ուշ էլ Agence France-Presse-ը գրել էր, թե Ռուսաստանը մերժել է Սիրիայի հարցով Սաուդյան Արաբիայի առաջարկը:

 

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում