Այսօր Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցում կատարվելու է սիրիական բանակի սպանված զինվոր, 21-ամյա Վրեժ Քեշիշյանի հուղարկավորության արարողությունը, որից հետո նրա մարմինը հողին կհանձնվի Դամասկոսի Հայ առաքելական գերեզմանատանը, Բեյրութի «Ազդակ» օրաթերթին տեղեկացրել է թերթի Դամասկոսի թղթակիցը:
Վրեժ Քեշիշյանը զոհվել էր օրեր առաջ՝ Համայի և Մաարայի շրջանում ծավալված մարտերի ընթացքում: Քեշիշյանը Հալեպի ազգային Քարեն Եփփե ճամարանի շրջանավարտ էր, ՀՄԸՄ անդամ: Նրա ծնողները այժմ հաստատվել են մայրաքաղաք Դամասկոսում:
Civilnet











