Գլխավոր Լրահոս

Քիմիական զենք՝ Սիրիայում. ՄԱԿ-ը «չափազանց անհանգստացած է»

Քիմիական զենք՝ Սիրիայում. ՄԱԿ-ը «չափազանց անհանգստացած է»

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հայտարարել է Դամասկոսի մերձակայքում քիմիական զենքի կիրառման դեպքերի մասին հաղորդագրությունները հետաքննելու անհրաժեշտության մասին, սակայն համապատասխան կարգադրությունները չի տվել միջազգային տեսուչներին, որոնք ներկայում գտնվում են Սիրիայում, հաղորդում է Reuters-ը:

«Խորհրդի անդամներին չափազանց անհանգստացրել են այդ հաղորդագրությունները: Ընդհանուր կարծիքն այն է, որ պետք է պարզել՝ ինչ է տեղի ունեցել և ուշադիր հետևել իրադրությանը», - լրագրողներին ասել է ՄԱԿ-ում Արգենտինայի մշտական ներկայացուցիչ Մարիա Քրիստինա Պերսևելը Խորհրդի արտահերթ փակ նիստից հետո:

BBC-ի հաղորդմամբ` Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ ներկայացվել է հայտարարության նախագիծ, որում վճռականորեն պահանջվում է ՄԱԿ-ի փորձագետներին տալ անսահմանափակ մուտք Դամասկոսի արևելքում գտնվող Ղուտայի օազիս: Սակայն Ռուսաստանն ու Չինաստանը արգելափակել են այդ հայտարարության ընդունումը: 

Օգոստոսի 21-ին Սիրիայի ընդդիմությունը հայտարարել էր, որ Դամասկոսի արվարձանում կառավարական ուժերի գործողությունների ընթացքում քիմիական զենք է կիրառվել, որի արդյունքում, ընդդիմության պնդմամբ, ավելի քան հազար մարդ է զոհվել: Պաշտոնական Դամասկոսն այդ լուրերը հերքում է: 35 երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Բրիտանիան և Ֆրանսիան, կոչ են արել Սիրիայում քիմիական զենքի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր տեսուչ Ակե Սելստրեմին որքան հնարավոր է արագ հետաքննել տեղի ունեցածը:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում