Գլխավոր Լրահոս

Ռուսաստանը պահանջում է թույլատրել ՄԱԿ-ի դիտորդների մուտքը Սիրիա

Ռուսաստանը պահանջում է թույլատրել ՄԱԿ-ի դիտորդների մուտքը Սիրիա

Ռուսաստանը պահանջում է, որպեսզի ՄԱԿ-ի դիտորդներին թույլատրվի մասնակցել Սիրիայի կառավարական ուժերի կողմից քիմիական զենքի կիրառման դեպքի հետաքննությանը, հաղորդում է BBC-ն:

Ավելի վաղ սիրիական ընդդիմությունը հայտարարել էր, որ Դամասկոսի Ղուտա թաղամասի մերձակայքում կառավարական ուժերը քիմիական զենք են կիրառել:

Սիրիայի կառավարական խորհրդականներից մեկի խոսքով՝ դիտորդների խումբը կարող է հետաքննության վայր ժամանել միայն իշխանությունների թույլտվությամբ: Բասամ Աբու Աբդուլլահը BBC-ին ասել է, որ հարձակման ենթադրյալ վայրը չի մտնում ՄԱԿ-ի և Դամասկոսի համաձայնեցրած ցանկի մեջ: Աբդուլլահը նաև կարծում է, որ հարձակման համար պատասխանատվություն է կրում ահաբեկչական խմբավորումը, որն այս կերպ մտադիր էր կանխել կառավարական ռազմական գործողությունները:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Սիրիա է գործուղել բարձրաստիճան դիվանագետ Անջելա Քեյնին, որը պետք է բանակցի հետաքննության անցկացման հարցի շուրջ:

Միավորված ազգերի կազմակերպությունն ավելի վաղ իր մտահոգությունն էր հայտնել Սիրիայում քիմիական զենքի կիրառման առթիվ:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում