Գլխավոր Լրահոս

Բրիտանական նավատորմը պատրաստվում է սիրիական օպերացիային

Բրիտանական նավատորմը պատրաստվում է սիրիական օպերացիային

Բրիտանական ռազմածովային նավատորմը առաջիկա օրերին պատրաստ կլինի միանալ ամերիկյան նավատորմին այն դեպքում, եթե Սիրիայում Բաշար Ասադի վարչակարգի դեմ ռազմական գործողություններ սկսվեն, հաղորդում է Telegraph-ը՝ հղում անելով կառավարական իր աղբյուրներին:

Ակնկալվում է, որ օպերացիան կկրի թևավոր հրթիռներով կետային հարվածների բնույթ: Թիրախների ցանկը ներկայում հստակեցնում են երկու պետությունների զինվորական հրամանատարությունները: Ուժային հարվածի համար պաշտոնապես առիթ է հանդիսացել քաղաքիական բնակչության դեմ քիմիական զենքի կիրառումը:

Ըստ պարբերականի՝ բրիտանական ղեկավարության բանակցությունները օտարերկրյա երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ, կշարունակվեն, սակայն ուժի կիրառման մասին հրամանը կարող է ստացվել հաջորդ շաբաթվա ընթացքում:

Ավելի վաղ բրիտանացի արտգործնախարարը հանդես էր եկել սիրիական կառավարությանը նախազգուշացնող հայտարարությամբ՝ ասելով, որ Լոնդոնը, Վաշինգտոնն ու նրանց դաշնակիցները Դամասկոսին թույլ չեն տա սիրիացի ժողովրդի դեմ քիմիական զենք կիրառել:

Սիրիայում իրավիճակի հերթական սրումը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին, երբ մի շարք լրատվամիջոցներ հաղորդեցին սիրիական զորքերի կողմից Դամասկոսի արվարձաններում քիմիական զենքի մասշտաբային կիրառման մասին:

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում