Գլխավոր Լրահոս

Անհայտ դիպուկահարները կրակ են բացել Սիրիայում ՄԱԿ-ի առաքելության մեքենաների վրա

Անհայտ դիպուկահարները կրակ են բացել Սիրիայում ՄԱԿ-ի առաքելության մեքենաների վրա

Սիրիական Մադամիա շրջանում ՄԱԿ-ի տեսուչների մեքենաների շարասյան վրա բացված կրակաերթի արդյունքում մեքենաներից մեկը շարքից դուրս է եկել, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Sky News-ին:

«Շարասյան առաջին մեքենայի վրա բուֆերային գոտու մերձակայքում մի քանի անգամ կրակ են բացել անհայտ դիպուկահարներ», - գործակալությունը մեջբերում է ՄԱԿ-ի ներկայացուցիչներից մեկի խոսքերը: Զրուցակիցը հավելել է, որ մեքենան այլևս չի կարող շարժվել, և տեսուչները սպասում են նոր մեքենայի ժամանմանը:

Հարձակումը տեղի է ունեցել կառավարական ուժերի և ընդդիմության կողմից վերահսկվող շրջանների միջև՝ բուֆերային գոտում:

Օգոստոսի 26-ին ՄԱԿ-ի տեսուչների խումբը ժամանել է Դամասկոսի Արևելյան Ղուտայի շրջան, որտեղ ենթադրաբար անցյալ շաբաթ քիմիական զենքի կիրառմամբ հարձակում է տեղի ունեցել: Արևելյան Ղուտան գտնվում է ընդդիմության մասնակի վերահսկողության տակ:

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում