Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-ը շուտով կհրապարակի Սիրիայում քիմիական զենքի վերաբերյալ զեկույց

ԱՄՆ-ը շուտով կհրապարակի Սիրիայում քիմիական զենքի վերաբերյալ զեկույց

ԱՄՆ-ի իշխանությունները մտադիր են երկու-երեք օրվա ընթացքում հանրությանը ներկայացնել Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին վկայող գաղտնազերծված զեկույց, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ հղում անելով CBS հեռուստաալիքին:

Ըստ տեղեկատվության աղբյուրների՝ այս թեման քննարկվել է ԱՄՆ-ի նախագահի և նրա վարչակազմի անդամների միջև, որոնք զբաղվում են ազգային  անվտանգության հարցերով:

«Օբաման կարգադրել է հրապարակման համար պատրաստել գաղտնազերծված զեկույցը մինչ այն պահը, երբ կսկսվեն ցանկացած ռազմական գործողություններ: Այդ զեկույցը պետք է հրապարակվի առաջիկա օրերին», - հաղորդել է CBS-ը:

Այն մասին, որ Վաշինգտոնը մոտ օրերին կհրապարակի Սիրիայում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ նոր ապացույցներ, օգոստոսի 26-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

Օգոստոսի 21-ին մի շարք լրատվամիջոցներ հաղորդեցին Սիրիայում կառավարական ուժերի կողմից քիմիական զենքի լայնամասշտաբ կիրառման մասին, որի արդյունքում, ըստ ընդդիմության տվյալների, զոհվել են  հարյուրավոր մարդիկ:

Օգոստոսի 26-ին ՄԱԿ-ի տեսուչները հետաքննություն անցկացնելու նպատակով այցելել են Դամասկոսի Արևելյան Ղուտայի շրջան, որտեղ ենթադրբար տեղի է ունեցել քիմիական գրոհը: 

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում