Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-ը հետաձգել է Սիրիայի հարցով դիվանագիտական հանդիպումը. ՌԴ ԱԳՆ-ն իր ափսոսանքն է հայտնել այդ առթիվ

ԱՄՆ-ը հետաձգել է Սիրիայի հարցով դիվանագիտական հանդիպումը. ՌԴ ԱԳՆ-ն իր ափսոսանքն է հայտնել այդ առթիվ

ԱՄՆ Պետդեպարտամենտը հետաձգել է Սիրիայի հարցով համաժողովի նախապատրաստմանն ուղղված դիվանագիտական հանդիպումը, որը պետք է կայանար օգոստոսի 28-ին Հաագայում, հաղորդում է BBC-ն:

Պետդեպի ներկայացուցչի խոսքով՝ հանդիպումը հետաձգվել է Սիրիայում քիմիական զենքի կիրառմանը ադեկվատ կերպով արձագանքելու հարցով շարունակական խորհրդակցությունների պատճառով:

Բանակցություններին պետք է կայանար քաղաքական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանի ու Սիրիայում ԱՄՆ-ի դեսպան Ռոբերտ Ֆորդի և Ռուսաստանի փոխարտգործնախարարներ Միխայիլ Բոգդանովի ու Գենադի Գատիլովի միջև:

«Մենք աշխատելու ենք ռուսաստանցի մեր գործընկերների հետ հանդիպման նոր ժամկետ նշանակելու ուղղությամբ», - Reuters-ը մեջբերում է Պետդեպի ներկայացուցչի խոսքերը:

Ի պատասխան Պետդեպի հայտարարության՝ Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գենադի Գատիլովը Թվիթերի իր միկրոբլոգում ափսոսանք է հայտնել հանդիպման հետաձգման առթիվ:

«Մեր ափսոսանքն ենք հայտնում այն առթիվ, որ մեր գործընկերները որոշել են հետաձգել Ռուսաստան-ԱՄՆ երկկողմ հանդիպումը: Սիրիայում քաղաքական կարգավորման ուղիների մշակումը հենց այս պահին էր կարևոր, երբ այդ երկրի վրա կախված է ուժային պատասխանի սպառնալիքը», - գրել է Գատիլովը:

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում