Գլխավոր Լրահոս

Սիրիացի հաքերները հարձակում են գործել New York Times-ի և Twitter-ի վրա

Սիրիացի հաքերները հարձակում են գործել New York Times-ի և Twitter-ի վրա
«Սիրիական էլեկտրոնային բանակը» հայտարարել է, որ իր հաքերներին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել Twitter միկրոբլոգերի խոշորագույն ծառայությունը: Հաքերները նաև հաստատել են իրենց առնչությունը New York Times և Huffington Post կայքերի վրա կատարված հարձակմանը, հաղորդում է BBC-ն: Այն մասին, որ New York Times թերթի կայքը ենթարկվել է «միտումնավոր հաքերական հարձակման», թերթի ղեկավարությունը հաղորդել է օգոստոսի 27-ին: Ներկայում կայքը դեռ չի աշխատում, մինչդեռ Huffington Post-ի կայքի աշխատանքը հաջողվել է վերականգնել: «Սիրիական էլեկտրոնային բանակը» նաև հայտարարել է, որ իրենց հաջողվել է վերահսկողության տակ վերցնել Twitter-ը, հաղորդում է Business Insider-ը: Twitter-ի դոմենային ռեգիստրը կոտրելու մասին հաքերները հայտնել են իրենց միկրոբլոգում: Հաքերները հաղորդագրությանը կցել են սքրինշոթ, որից երևում է, որ «Սիրիական էլեկտրոնային բանակը» փոխել է տեղեկությունը Twitter.com-ի դոմենային ռեգիստրի ադմինիստրատորի մասին: Twitter-ի ներկայացուցիչները հայտնել են, որ ընկերությունն աշխատում է խնդրի լուծման վրա:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում