Գլխավոր Լրահոս

ԱՄՆ պատրաստ է Սիրիայում ռազմական օպերացիային. Պենտագոն

ԱՄՆ պատրաստ է Սիրիայում ռազմական օպերացիային. Պենտագոն

Եթե ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ  հրաման ստացվի, զինված ուժերը պատրաստ կլինեն այն կատարել, BBC-ի հետ զրույցում ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը:

Նախարարի խոսքով՝ Պենտագոնը նախագահին առաջարկել է «հնարավոր բոլոր պայմաններում գործողությունների տարբերակներ», և նախագահը դրանք տեսել է:

Հեյգելը վստահ է, որ փաստերը, որոնք ներկայում հավաքում են ՄԱԿ-ի տեսուչները, անպայմանորեն կապացուցեն, որ անցյալ շաբաթ Սիրիայում տեղի ունեցած քիմիական գրոհի հետևում կանգնած է սիրիական կառավարությունը:

«Կարծում եմ՝ ակնհայտ է, որ Սիրիայի ժողովրդի դեմ քիմիական զենք է կիրառվել», - ասել է Հեյգելը:

Գերտերությունների ղեկավարները չեն կարող հայտարարի գալ Սիրիայում քիմիական զենքի կիրառման և պատասխան հարված տալու հարցում: ԱՄՆ և նրա դաշնակիցները դիտարկում են Սիրիային հարվածելու տարբերակը: Ռուսաստանն ու Չինաստանը դեմ են դրան՝ պնդելով, որ քիմիական զենքի կիրառման ուղղակի ապացույցներ չկան, և որ «Սիրիայում ռազմական միջամտությունը աղետալի հետևանքներ կունենա տարածաշրջանի համար»:

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում