Գլխավոր Լրահոս

Ռուսաստանի և Չինաստանի դիվանագետները լքել են Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ-ի խորհրդակցությունը

Ռուսաստանի և Չինաստանի դիվանագետները լքել են Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ-ի խորհրդակցությունը

Ռուսաստանի և Չինաստանի դիվանագետները լքել են ՄԱԿ-ի Անվտագության խորհրդի փակ խորհրդակցությունը, որի ընթացքում ԱՄՆ-ն կոչ է արել անհապաղ գործողություններ ձեռնարկել Սիրիայում, հաղորդում է  «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով կազմակերպության շտաբ գրասենյակի իր աղբյուրներին:

Հանդիպմանը հրավիրված են եղել ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներ Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան:

Ռուսաստանի և Չինաստանի դիվանագետները հեռացել են խորհրդակցությունն սկսելուց մեկ ժամ անց: Սակայն ավելի ուշ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունից ավելի ուշ «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են, թե Ռուսաստանի ներկայացուցիչը խորհրդակցությունից հեռացել է, քանի որ այն ավարտվել է և նրա այդ քայլը «դեմարշ չի եղել»: Ենթադրվում է, որ օրվա ընթացքում արևմտյան երկրները  կարող են մեկ օրվա ընթացքում Սիրիայի ռազմական միջամատության նախագիծ ներկայացնել: ԱԽ-ում վետոյի իրավունք ունեցող Ռուսաստանն ու Չինաստանը դեմ են ուժի կիրառմանը:

Սիրիայում իրավիճակի հերթական սրումը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին, երբ մի շարք լրատվամիջոցներ հաղորդեցին սիրիական զորքերի կողմից Դամասկոսի արվարձաններում քիմիական զենքի մասշտաբային կիրառման մասին: Տեղեկատվությունը չհաստատվեց, սակայն սկիզբ դրեց Արևմուտքի կողմից ռազմական միջամտության վերաբերյալ բաց խոսակցություններին:

 

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում