Գլխավոր Լրահոս

Հույս ունեմ՝ Սիրիայում չի կրկնվի իրաքյան սցենարը. Բ. Օբամա

Հույս ունեմ՝ Սիրիայում չի կրկնվի իրաքյան սցենարը. Բ. Օբամա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հույս ունի, որ հնարավոր ուժային օպերացիան Սիրիայում չի հանգեցնի ամերիկյան զորքերի բազմամյա ռազմական արշավի, ինչպես դա տեղի է ունեցել 2003թ. Իրաք մտնելուց հետո, այս մասին նա ասել է PBS  հեռուստաալիքի հետ զրույցում, հաղորդում է BBC-ն:

«Եթե մենք ցուցաբերենք չափավոր, օպտիմալ մոտեցում, երկարամյա կոնֆլիկտի մեջ չենք ներքաշվի, չենք կրկնի իրաքյան արշավը, ինչից վախենում են բազմաթիվ մարդիկ: Միևնիույն ժամանակ պիտի լինենք վճռական՝ ուղարկելով հստակ ազդակ՝ դադարեցրեք այդ գործողությունները (քիմիական զենքի կիրառումը)», - ասել է Օբաման PBS-ի եթերում:

Նրա խոսքով՝ հարվածը Սիրիայի վրա դրականորեն կանդրադառնա ազգային անվտանգության վրա, քանի որ «քիմիական զենքն այլևս չի կիրառվի խաղաղ բնակչության դեմ»:

Սիրիայում իրավիճակի հերթական սրումը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին, երբ մի շրաք լրատվամիջոցներ հաղորդեցին կառավարական ուժերի կողմից խաղաղ բնակչության դեմ քիմիական գրոհի մասին: Ընդդիմության տվյալներով՝ զոհերի թիվը հազարից ավելի է: Դեպքերի նման զարգացումը Արևմուտքին ստիպել է քննարկել սիրիական կոնֆլիկտին հնարավոր միջամտությունը:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում