Գլխավոր Լրահոս

Մեծ Բրիտանիան չի մասնակցի Սիրիայում ռազմական օպերացիային

Մեծ Բրիտանիան չի մասնակցի Սիրիայում ռազմական օպերացիային

Բրիտանական խորհրդարանը օգոստոսի 29-ի լույս 30-ի գիշերը մերժել է վարչապետ Դևիդ Քեմերոնի առաջարկը Սիրիայում հնարավոր ռազմական օպերացիային մասնակցելու վերաբերյալ, հաղորդում է  BBC-ն: 

Կառավարության նախաձեռնության դեմ քվեարկել է Համայնքների պալատի 285 պատգամավոր, կողմ հանդես են եկել 272-ը: 

Քվեարկությունից հետո վարչապետ Քեմերոնը հայտարարել է, որ ակնահյտ է դարձել Սիրիայում որևէ ռազմական գործողություններ սկսելու հարցում խորհրդարանի դժկամությունը:

Բրիտանիայի պաշտպանության նախարար Ֆիլիպ Համոնդը BBC Newsnight հեռուստահաղորդման ժամանակ հաստատել է, որ Մեծ Բրիտանիան չի մասնակցելու Սիրիայում ռազմական օպերացիային: 

ԱՄՆ-ն, այդուհանդերձ, ակնարկել է, որ նախկինի պես պատրաստ է գործողություններ ծավալել Սիրիայում՝ անգամ առանց Բրիտանիայի մասնակցության, սակայն շարունակելու է խորհրդակցել Լոնդոնի հետ, որը մնում է Վաշինգտոնի «ամենամտերիմ դաշնակիցն ու բարեկամը»:

 «Որոշում ընդունելիս նախագահ Բարաք Օբաման առաջնորդվելու է ԱՄՆ-ի շահերով», - ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ:

 

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում