ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ԱՆվտանգության խորհրդի մշտական անդամների ներկայացուցիչներին հայտարարել է, որ քիմիական զենքի հարցերով ՄԱԿ-ի փորձագետների հավաքած նյութերի վերլուծությունը կարող է երկու շաբաթ տևել, հաղորդում է Reuters գործակալությունը:
Փորձագետները օգոստոսի 30-ին ավարտել են նյութերի հավաքման գործընթացը, որոնց վերլուծությունը թույլ կտա հաստատել կամ հերքել Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին տեղեկատվությունը: Ակնկալվում է, որ փորձագետները Սիրիան կլքեն օգոստոսի 31-ին:
Հատկանշական է, որ Բան Կի Մունի պաշտոնական ներկայացուցիչը ավելի վաղ հայտարարել էր, որ փորձագետները կարող են միայն նախնական զեկույց ներկայացնել, իսկ քիմիական զենքի կիրառման վերաբերյալ վերջնական որոշում հնարավոր կլինի կայացնել փորձագետների հավաքած նյութերի լաբորատոր քննությունից հետո:
Civilnet











