Սիրիայի իշխանությունները խնդրանքով դիմել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելային՝ կանխելու երկրի նկատմամբ որևէ տեսակի ագրեսիա, հաղորդում է BBC-ն:
ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի Մունին ուղղված նամակում կոչ է արել աջակցել հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Ավելի վաղ Սիրիայի փոխարտգործնախարարը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Սիրիայի դեմ ԱՄՆ ցանկացած ռազմական գործողություն համարժեք կլինի «Ալ Կաիդային» ցուցաբերած աջակցության:
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է Սիրիայում ռազմական գործողություն սկսելու համար Կոնգրեսի համաձայնությունը ստանալու մտադրության մասին:
Civilnet











