Գլխավոր Լրահոս

Ռուսաստանը կօգնի Սիրիային վերջինիս վրա ռազմական հարձակման դեպքում. Վ. Պուտին

Ռուսաստանը կօգնի Սիրիային վերջինիս վրա ռազմական հարձակման դեպքում. Վ. Պուտին

Ռուսաստանը շարունակելու է օգնել Սիրիային ինչպես զենք մատակարարելով, այնպես էլ տնտեսական ոլորտում համագործակցության միջոցով: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում Մեծ քսանյակի (G20) գագաթաժողովի եզրափակիչ մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է BBC-ն :

«Շարունակելու՞ ենք արդյոք  օգնել Սիրիային: Այո, ինչպես դա անում ենք ներկայում: Մենք նրան զենք ենք մատակարարում, համագործակցում ենք տնտեսական ոլորտում: Հուսով եմ` ավելի շատ կլինի նաև մարդասիրական օգնությունը այն մարդկանց, որոնք այսօր դժվար իրավիճակում են հայտնվել», - ասել է Պուտինը` պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը կօգնի Սիրիային վերջինիս վրա ռազմական հարձակման դեպքում:

Պուտինը նաև նշել է, որ սեպտեմբերի 6-ին իրեն հաջողվել է սիրիական հարցը քննարկել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ: Պուտինի խոսքով` հանդիպումը տևել է 20-30 րոպե: ՌԴ նախագահը պատմել է, որ ինքն ու ամերիկացի իր գործընկերը չեն փոխել իրենց կարծիքները, այդուհանդերձ` ամեն մեկը լսել է մյուսի փաստարկները:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է փոխել Սիրիայում իրավիճակի իր գնահատականն այն բանից հետո, երբ պատրաստ լինի Սիրիայում քիմիական զենքի կիրառման վերաբեյալ ՄԱԿ-ի տեսուչների զեկույցը:

Սեպտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում ավարտվել է Մեծ քսանյակի (G20)  գագաթաժողովը, որի մասնակիցներն անցկացրել են լարված աշխատանքի և միջազգային օրակարգի հիմնական խնդիրների վերաբերյալ քննարկումների երկու օր:

 

 

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում