Մեծ քսանյակի 11 երկրներ հայտարարել են, որ աջակցում են Սիրիայում ԱՄՆ-ի գործողություններին` նույնիսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատի բացակայության պայմաններում:
Հայտարարության տեքստը, որը ստորագրել են Ավստրալիան, Կանադան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Սաուդյան Արաբիան, Իսպանիան, Թուրքիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն, սեպտեմբերի 6-ին տարածել է Սպիտակ տունը:
«Ստորագրած երկրները հետևողականորեն սատարել են Անվտանգության խորհրդի կոշտ բանաձևին` հաշվի առնելով, որ միջազգային արձագանքի ղեկավարումը Խորհրդի պատասխանատվությունն է, այդուհանդերձ, ընդունում են, որ Անվտանգության խորհուրդը շարունակում է անդամալույծ մնալ վերջին երկուս ու կես տարվա ընթացքում: Աշաարհը չի կարող սպասել, մինչ անհաջողությամբ կավարտվեն անվերջ գործընթացները, որոնք կարող են հանգեցնել Սիրիայում տառապանքների ավելացմանն ու միջազգային անկայունությանը», - ասված է հայտարարության մեջ:
«Մենք աջակցում ենք Միացյալ Նահանգների և այլ երկրների գործադրած ջանքերին` ուղղված քիմիական զենքի կիրառման արգելմանը», - նշված է փաստաթղթում:
Civilnet











