Գլխավոր Լրահոս

Ասադը ունի ռազմական հարվածը կանխելու շանս․ Ջոն Քերի

Ասադը ունի ռազմական հարվածը կանխելու շանս․ Ջոն Քերի

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը դեռ ունի օտարերկրյա ռազմական միջամտությունը կանխելու շանս։ Այս մասին, ինչպես հաղորդում է Associated Press-ը, հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին։

Նրա խոսքով՝ ռազմական միջամտությունից խուսափել կարելի է՝ քիմիական զենքի վերահսկողությունը մեկ շաբաթվա ընթացքում ամբողջությամբ փոխանցելով միջազգային հանրությանը։

Այդուհանդերձ, Ջոն Քերին ենթադրում է, որ Ասադը «դժվար թե համաձայնի կատարել այս պայմանը»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ղեկավարությունը Սիրիայի դեմ ռազմական գործողություն իրականացնելու մտադրություն հայտնեց Դամասկոսի արևելյան արվարձանում՝ Ղուտայում, օգոստոսի 21-ին ավելի քան 1400 մարդու զոհվելուց հետո։ Արևմտյան հետախուզությունների կարծիքով՝ սա տեղի է ունեցել սիրիական կառավարական բանակի կողմից քիմիական զենքի կիրառման հետևանքով։ Դամասկոսը, սակայն, հերքում է, որ քիմիական զենք է կիրառել։

Ակնկալվում է, որ ընթացիկ շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ի Կոնգրեսում տեղի կունենան քնարկումներ և քվեարկություն սիրիական օբյեկտներին հարված հասցնելու նպատակահարմարության շուրջ։

Սիրիան 2011թ․ մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2 մլն սիրիացի, ևս 4 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում