Գլխավոր Լրահոս

Դամասկոսը աջակցել է քիմիական զենքի միջազգային վերահսկողության գաղափարին

Դամասկոսը աջակցել է քիմիական զենքի միջազգային վերահսկողության գաղափարին

Սիրիայի արտգործնախարար Ուալիդ Մուալեմը, որն այցով Մոսկվայում է, հայտարարել է, որ Դամասկոսը ողջունում է սիրիական քիմիական զենքը միջազգային վերահսկողությանը հանձնելու ռուսական նախաձեռնությունը, հաղորդում է BBC-ն:

«Նախարար Լավրովը քիմիական զենքի հետ կապված նախաձեռնություն էր առաջ քաշել: Այդ կապակցությամբ հայտարարում եմ. Սիրիայի Արաբական Հանրապետությունը ողջունում է ռուսական նախաձեռնությունը` ելնելով մեր քաղաքացիների կյանքի ու մեր երկրի անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի ղեկավարության մտահոգությունից»,- հայտարարել է Մուալեմը:

Ավելի վաղ Մոսկվան Սիրիային կոչ էր արել քիմիական զենքը հանձնել միջազգային վերահսկողությանը, եթե դա թույլ կտա խուսափել ԱՄՆ-ի կողմից ռազմական հարվածից:

«Սիրիայի ղեկավարությանը կոչ ենք անում ոչ միայն պայմանավորվել քիմիական զենքի պահեստարանները միջազգային վերահսկողությանը տրամադրելու, այլև դրա հետագա ոչնչացման շուրջ, ինչպես նաև լիարժեք միանալ քիմիական զենքը արգելող կազմակերպությանը»,- հայտարարել էր Սերգեյ Լավրովը:

Սեպտեմբերի 9-ին` ավելի վաղ, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը կարող է խուսափել օտարերկրյա ռազմական միջամտությունից, եթե մեկ շաբաթվա ընթացքում քիմիական զենքի վերահսկողությունն ամբողջությամբ հանձնի միջազգային հանրությանը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը Ասադի ուժերին մեղադրում է Դամասկոսի արևելյան արվարձանում՝ Ղուտայում, օգոստոսի 21-ին գազային հարձակման ընթացքում 1429 մարդու սպանության մեջ: Դամասկոսը հերքում է, որ քիմիական զենք է կիրառել:

Ակնկալվում է, որ ընթացիկ շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ի Կոնգրեսում տեղի կունենան քնարկումներ և քվեարկություն սիրիական օբյեկտներին հարված հասցնելու նպատակահարմարության շուրջ։

Սիրիան 2011թ․ մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2 մլն սիրիացի, ևս 4 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում