Գլխավոր Լրահոս

Ռուսաստանը սիրիական քիմիական զենքի վերաբերյալ նախագիծ է մշակում

Ռուսաստանը սիրիական քիմիական զենքի վերաբերյալ նախագիծ է մշակում

Ռուսաստանը շուտով կպատրաստի սիրիական քիմիական զենքը միջազգային  վերահսկողության տակ փոխանցելու վերաբերյալ նախագիծը, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է BBC-ն: 

«Ռուսական կողմը ներկայում զբաղված է աշխատունակ, հստակ նախագծի մշակմամբ, որի նպատակով այս պահին քննարկումներ են ընթանում սիրիական կողմի հետ», - ասել է նախարարը լիբիացի իր գործընկեր Մուհամադ Աբդել Ազիզի հետ բանակցություններից հետո՝ լրագրողների հետ հանդիպմանը: 

«Ակնկալում ենք այդ նախագիծը շուտով ներկայացնել և պատրաստ ենք այն լրացնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, Քիմիական զենքի արգելման կազմակերպության և Անվտանգության խորհրդի անդամների հետ համատեղ», - նշել է Լավրովը: 

Ռուսաստանի արտգործնախարարը նաև հավելել է, որ ՄԱԿ-ի փորձագետները պետք է վերադառնան Սիրիա քիմիական գրոհը հետաքննելու համար: 

Սեպտեմբերի 10-ին Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ կներկայացնի բանաձևի նախագիծ, հայտարարել է այդ երկրի արտաքին գերատեսչության ղեկավար Լորան Ֆաբիուսը: Նախագծի նպատակն է նպաստել Սիրիայում ռուսական առաջարկի իրականացմանը, որը նախատեսում է սիրիական քիմիական զենքը փոխանցել միջազգային վերահսկողության տակ:

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում