Գլխավոր Լրահոս

ՌԴ-ն ու ԱՄՆ-ը Ժնևում որոշում են Սիրիայի ճակատագիրը

ՌԴ-ն ու ԱՄՆ-ը Ժնևում որոշում են Սիրիայի ճակատագիրը

Ժնևում սեպտեմբերի 12-ի ուշ երեկոյան մեկնարկել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի բանակցությունները Սիրիայի քիմիական զենքի նկատմամբ միջազգային վերահսկողություն սահմանելու Մոսկվայի առաջարկի շուրջ, հաղորդում է BBC-ն։

Հանդիպումից առաջ Լավրովն ու Քերին համատեղ մամլո ասուլիսին հույս են հայտնել, որ այս նախաձեռնությունը կօգնի խուսափել Սիրիայում ռազմական միջամտությունից։ Միաժամանակ ՄԱԿ-ը հաստատել է, որ Սիրիայի կողմից Քիմիական զենքի մասին կոնվենցիայի ակնկալվող ստորագրման ֆոնին Դամասկոսից ստացել է փաստաթղթերի փաթեթը։

Բանակցություններին նախորդած մամլո ասուլիսին Լավրովը հայտարարել է, որ սիրիական քիմիական զենքի հետ կապված խնդրի լուծման դեպքում ԱՄՆ-ի ցանկացած ռազմական ակցիայի անհրաժեշտությունը վերանում է։

Քերին իր հերթին նշել է, որ միայն ուժի կիրառման սպառնալիքն է Սիրիային ստիպել հրաժարվել իր քիմիական զենքից, և հույս է հայտնել, որ դիվանագիտական ջանքերը կօգնեն կանխել ռազմական միջամտությունը։

Նրա խոսքով՝ Ժնևի հանդիպման հետ մեծ հույսեր են կապում, հատկապես՝ Ռուսաստանը։

«Սա խաղ չէ․․․ այս ամենը պետք է լինի իրական և լուրջ։ Դա [հրաժարումը քիմիական զենքից] պետք է լինի համապարփակ, պետք է ստուգման ենթարկվի, պետք է վստահության արժանանա, պետք է իրականացվի ժամանակին»,- ասել է Քերին։

«Նախագահ Օբաման հստակ հասկացրել է՝ եթե դիվանագիտությունը հաջողությամբ չպսակվի, ապա հնարավոր է՝ ստիպված լինենք ուժի դիմել»,- հավելել է ԱՄՆ-ի պետքարտուղարը։

Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև բանակցությունները Ժնևում կշարունակվեն սեպտեմբերի 13-ին էլ։ Ժնև է ժամանել նաև ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի՝ սիրիական ճգնաժամի կարգավորման հարցերով հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին, որպեսզի ներկայում առաջնահերթություն հանդիսացող քիմիական խնդրի հետ մեկտեղ, այնուամենայնիվ, քննարկի նաև Ժնև-2-ի անցկացման հեռանկարները։

Սեպտեմբերի 13-ին նախատեսված է նաև Լավրով-Բրահիմի հանդիպում։ Կողմերը չեն բացառում նաև Լավրով-Քերի-Բրահիմի ֆորմատով բանակցությունների անցկացումը։ Նախօրեին Բրահիմին հանդիպում էր ունեցել Քերիի հետ։

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում