Գլխավոր Լրահոս

«Վնեշէկոնոմբանկը» չի ֆինանսավորում սիրիական իշխանություններին. հայտարարություն

«Վնեշէկոնոմբանկը» չի ֆինանսավորում սիրիական իշխանություններին. հայտարարություն

Ռուսական «Վնեշէկոնոմբանկը», որին ամերիկյան սենատորները մեղադրել են սիրիական իշխանություններին ֆինանսավորելու մեջ, հայտարարել է, որ Սիրիայի Կենտրոնական բանկի հետ որևէ գործարքներ չի իրականացնում, հաղորդում է «Ռիա Նովոստին»:

«Վնեշէկոնոմբանկի» ներկայացուցիչները ռուսական BBC-ին տեղեկացրել են, որ բանկի գործունեությունը վարվում է պատժամիջոցների շրջանակում, որոնք Սիրիայի նկատմամբ սահմանել են Եվրամիությունն ու ՄԱԿ-ը:

«Բանկը որևէ առևտրային գործարքներ չի իրականացնում Սիրիայի Կենտրոնական բանկի, նրա կառավարության կամ վերջինների կողմից վերահսկվող կազմակերպությունների հետ», - ասված է ՎԷԲ-ի հայտարարության մեջ:

Ավելի վաղ ամերիկացի չորս սենատորներ դիմել էին ԱՄՆ ֆիննախարարության ղեկավարին՝ պահանջելով պատժամիջոցներ սահմանել ռուսական մի շարք բանկերի նկատմամբ, որոնցում, սենատորների պնդմամբ, իրենց ակտիվներն են պահում Ասադի մերձավորները:

Ավելի վաղ ռուսական «ՎՏԲ» բանկը նույնպես հերքել էր ամերիկացի սենատորների՝ բանկում Ասադի վարչակարգի ներկայացուցիչների հաշիվների առկայության մասին պնդումները՝ դրանք որակելով սադրիչ:

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում