Գլխավոր Լրահոս

Քիմիական զենքը ոչնչացնելու համար Սիրիային մեկ տարի է պետք․ Ասադ

Քիմիական զենքը ոչնչացնելու համար Սիրիային մեկ տարի է պետք․ Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը ամերիկյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ հավատարիմ է իր երկրի քիմիական զենքը ոչնչացնելու ծրագրին, սակայն նախազգուշացրել է, որ դրա համար իշխանություններից կպահանջվի մոտ մեկ տարի։

Ասադը նաև նշել է, որ կառավարական զորքերը կապ չունեն օգոստոսի 21-ին Դամասկոսի արևելյան արվարձանում՝ Ղուտայում, քիմիական զենքի կիրառման հետ։

Խոսելով քիմիական զենքի զինանոցի ոչնչացման մասին՝ Սիրիայի նախագահը նշել է, որ «դա տեխնիկական առումով շատ բարդ գործողություն է»։

«Եվ դրա համար շատ գումար է անհրաժեշտ, ոմանք կարծում են՝ մոտ $1 մլրդ,- ասել է նա։ - Հարկ է հարցնել փորձագետներին, թե նրանք ինչ ի նկատի ունեն, երբ ասում են «արագ»։ Դրա համար կա որոշակի ժամանակացույց։ Անհրաժեշտ է մեկ տարի կամ հնարավոր է՝ մի փոքր ավելի շատ»։

Հիշեցնենք, որ անցած հանգստյան օրերին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ներկայացրին վեց կետից բաղկացած համաձայնեցված ծրագիր, համաձայն որի՝ սիրիական քիմիական զենքի զինանոցը պետք է ոչնչացվի կամ դուրս բերվի երկրից մինչև 2014թ․ կեսը։

Արևմուտքը պնդում է, որ ծրագիրը ամրագրվի ՄԱԿ-ի բանձևով, որը կներառի Սիրիայի նկատմամբ ռազմական ուժ կիրառելու հնարավորություն։ Ռուսաստանը դեմ է հանդես գալիս դրան։

Սիրիան 2011թ․ մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2 մլն սիրիացի, ևս 4 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում