Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չի կարող երաշխավորել Սիրայի իշխանությունների կողմից քիմիական զենքից լիովին հրաժարվելու հանգամանքը, հաղորդում է BBC-ն:
«Կհաջողվի արդյոք ամեն ինչ ավարտին հասցնել, ես 100%-ով համոզված չեմ, սակայն այն ամենը, ինչ մենք տեսել ենք միչ այժմ, վստահություն են ներշնչում, որ դա տեղի կունենա»,- ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը նաև հավելել է, որ մինչև հիմա ամեն ինչ վկայում է, որ Սիրիան համաձայն է իրենց առաջարկներին և պատրաստ է գործել միջազգային հանրության կողմից մշակված ծրագրի շրջանակում, ինչպես նաև միանալ քիմիական զենքը չտարածելու մասին միջազգային բանաձևին:
«Ոչ միայն պատրաստ է, այլև արդեն իրեն միացած է համարում»,-ասել է Պուտինը:
Civilnet











