Գլխավոր Լրահոս

Խաղաղության աղոթք և հոգեհանգիստ` Սիրիայում զոհված քրիստոնյաների համար

Խաղաղության աղոթք և հոգեհանգիստ` Սիրիայում զոհված քրիստոնյաների համար

Սեպտեմբերի 22-ին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում Սուրբ և Անմահ Պատարագից հետո, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվել է խաղաղության աղոթք Սիրիայի և հոգեհանգստյան պաշտոն Սիրիայում զոհված բազում քրիստոնյաների համար:

Ինչպես հաղորդում են Մայր Աթոռի մամուլի դիվանից, մինչ արարողության սկսվելը, ներկա գտնվող հավատացյալներին իր խոսքն ուղղել է Ամենայն Հայոց Հայրապետը: Նորին Սրբությունը մասնավորաբար ընդգծել է, որ Սիրիան հայ ժողովրդի համար հարազատ երկիր է, ուր հայ ժողովրդի բազում զավակներ հարյուրամյակներ առաջ և հատկապես Հայոց Ցեղասպանությունից հետո ապաստան են գտել և հնարավորություն ստացել ազատորեն կազմակերպելու իրենց հոգևոր-մշակութային կյանքը, եկեղեցիների կամարների ներքո կերտելու իրենց պայծառ ու շեն կյանքը:

Խոսելով ներկայիս Սիրիայում ստեղծված դժվարին կացության և սիրիահայ համայնքի կարիքների մասին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ասել է. «Մենք հորդոր և հրավեր ենք բերում ձեզ, սիրելի՛ հայորդիներ, որպեսզի ըստ ամենայնի զորակցություն բերեք կարիքի մեջ գտնվող ձեր եղբայրներին ու քույրերին: Մենք հրավիրում ենք ձեզ նաև առատացնելու ձեր մշտական աղոթքը, որովհետև ձեր աղոթքը մխիթարություն պիտի պարգևի նրանց, միաժամանակ պիտի զորացնի նրանց հոգին` հաղթահարելու այդ դժվարությունները և խաղաղ ժամանակների հույսով ապրելու, որպեսզի կարողանան պահպանել այն ժառանգությունը, որ մեր հայրերը կերտել են Սիրիայի օրհնյալ երկրի մեջ»:

Նորին Սրբությունը աղոթել է նաև հակամարտության ընթացքում զոհված բազում քրիստոնյաների համար` միաժամանակ հայցելով, որ Աստված երկնային լուսեղեն հարկերում ընդունի նրանց հոգիները և մխիթարություն պարգևի նրանց հարազատներին ու մերձավորներին:  

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում