Գլխավոր Լրահոս

ՀԱՊԿ-ը և սիրիահայության անվտանգության խնդիրը. Շ. Գանտահարյան

ՀԱՊԿ-ը և սիրիահայության անվտանգության խնդիրը. Շ. Գանտահարյան

Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը հոդված է հրապարակել «ՀԱՊԿ-ը և սիրիահայության անվտանգության խնդիրը» վերնագրով: Հոդվածը ներկայացված է ստորև:

Սոչիում գումարված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին նախագահ Սարգսյանի ելույթի Սիրիայի հանգույցին, ինչպես նաև սիրիահայության նկատմամբ Երևանի վարած քաղաքականության բաժինը ներկայացված ճգնաժամի և այնտեղ հայտնված հայ համայնքի վերաբերյալ, Երևանի որդեգրած քաղաքականության կարևոր կետեր է բովանդակում։

Այդ կետերը ամփոփվում են հետևյալ ձևով.

Համաշխարհային նոր մարտահրավերների և սպառնալիքների լույսի տակ հատուկ արդիականություն ապահովելու ընթացքի մեջ է միջազգային ճգնաժամային իրավիճակներում ՄԱԿ-ի դերակատարության շեշտումը: Այս հաստատման փաստը ակնառու ձևով պարզ է մերձավորարևելյան տարածաշրջանի հետ կապված իրադարձությունների և հատկապես Սիրիայի հետ կապված դեպքերի նկատառումով: Հայաստանի Հանրապետությունը ՀԱՊԿ-ի անդամ պետություններից աշխարհագրական առումով Սիրիային առավել մոտ գտնվող երկիրն է: Ունենալով այնտեղ բազմահազարանոց համայնք, նա ավելի սուր կերպով  է զգում բոլոր ռիսկերն ու սպառնալիքները ՀԱՊԿ պատասխանատվության՝ կովկասյան տարածաշրջանի անվտանգության համար:

Երևանը Սիրիայի հակամարտության սկզբից դիրքորոշված է ի նպաստ շուտափույթ խաղաղ կարգավորման՝ երկխոսության հիման վրա: Այդ կապակցությամբ միջազգային հանրության, մասնավորապես` Սիրիայի հարևան պետությունների դերը պետք է կայանար այդ երկխոսության աջակցությունում` հաշվի առնելով հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերի շահերը: Այս համատեքստում Երևանը ողջունում է  ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Այս չորս կետերով բանաձևված պաշտոնական դիրքորոշումը իր ընդհանուր առումով պահում է օրինաչափությունն ու համահնչեղությունը թե՛ միջազգային ընտանիքի և թե այս դեպքում ՀԱՊԿ-ի շրջագծերում տեղավորվող քաղաքական բանականության նկատմամբ: Երկու ուղղությունների միջև հավասարակշռությունը պահված է հայտնապես:

Առաջին հատվածը վերաբերում է ՄԱԿ-ի դերակատարությանը: Սիրիական թնջուկի մասին ՄԱԿ-ի դերակատարության շեշտումով հայտարարության նախաբան կատարելը ինքնին հարցի լուծման համար միջազգային ընտանիքի գերակայության մասին է խոսում: Իսկ սա իր հերթին մեկնաբանվում է պարզորեն, որ ՄԱԿ-ի շրջածիրից դուրս առնվող կամ առնվելիք քայլերը չեն արդարացվում:

Մի պահ շրջանցելով երկրորդ հատվածը` կենտրոնանաք երրորդի վրա, որտեղ նախագահը առաջին կետին ագուցում կատարելով շեշտում է, որ հարցի կարգավորումը բացառապես պետք է տեսնել խաղաղ ճանապարհով և երկխոսության հիմունքով: Այսքանը շատ դասական և կարգախոսային սահմաններում կարող էր ընկալվել, եթե իր ենթատեքստով չհակադրվեր զինվորական գործողությունների հավանականության սաստկացման ամերիկյան և որոշակիորեն արևմտյան սպառնալիքներին: Բայց հիմնականը այս հաստատմանը հաջորդող նախադասությունն է. «Միջազգային հանրության մասնավորապես` Սիրիայի հարևան պետությունների դերը պետք է կայանար այդ երկխոսության աջակցությանը մեջ` հաշվի առնելով հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերի շահերը»:

Այստեղ արդեն պարզ էր դառնում, թե ով է այն հարևան պետությունը, որը փոխանակ խաղաղ կարգավորման և երկխոսության կայացման գործընթացին սատարելու` շարունակում էր զինել և ֆինանսավորել որոշ ուժեր և անվերջ պահանջում էր զինվորական միջամտության իրականացումը: Անկարան առանց անվանանշման մատնացույց էր արվում իբրև խաղաղ կարգավորման հակադրվող կողմ և իբրև այդպիսին` միջազգային ընտանիքի շրջագծից դուրս հարցին լուծում ապահովելու ձգտող պետություն:

Խաղաղ կարգավորման առաջադրանքը գերադասելու տրամաբանությունում շատ հանգիստ  է տեղավորվում նաև ռուս-ամերիկյան պայմանավորվածության ողջունումը: Զարգացված տրամաբանության եզրահանգումը պարզեցնելով գերադասելի է խաղաղ կարգավորումը, ողջունելի է այդ առաջադրանքի տակ դիտարկվող ռուս-ամերիկյան պայմանավորվածությունը և դատապարտելի է երկխոսության կայացմանը չնպաստող և հարցերի հրահրման դիրքերի վրա գտնվող հարեվան Անկարան։

Վերադառանանք ամենից ուշագրավ կետին: ՀԱՊԿ-ը հավաքական անվտանգության հասկացողություն է ամեն բանից առաջ: Այստեղ շատ նուրբ ձևով ընդգծվում է Սիրիայի և կովկասյան տարածաշրջանի անվտանգության առնչությունը: Այն բարձրաձայնումը, որ կովկասյան տարծաշրջանի անվտանգության հետ կապված այս առնչությունը ամենից սուր և զգայուն ձևով Երևանն է, որ տեսնում է: Իսկ այս սրատեսության շարժառիթի բացատրությունն է, որը աշխարհագրական մերձավորության առընթեր երկրորդ կարևոր յուրահատկությունն է ապահովում Երևանին։ Սիրիահայ համայնքի անվտանգությունը Հայաստանի անվտանգության հետ կապելը և այդ ճամբով ՀԱՊԿ հավաքական անվտանգության օրակարգի վերածելը մեկնաբանվում է իբրև խնդրի աշխարհաքաղաքական հարթություն տեղափոխելու միտող քաղաքական քայլ:

 

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում