Գլխավոր Լրահոս

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ԵՄ-ն $45 մլն կհատկացնեն սիրիացի երեխաներին

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ԵՄ-ն $45 մլն կհատկացնեն սիրիացի երեխաներին

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) և Եվրամիությունը համաձայնագիր են կնքել Սիրիայում հակամարտության հետևանքով տուժած երեխաներին հավելյալ $45 մլն հատկացնելու վերաբերյալ, հաղորդում է BBC-ն:
Փաստաթուղթը ստորագրվել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանի շրջանակում: 
«Ներկայիս համաձայնագիրը ցույց է տալիս մեր հակվածությունը օգնելու նրանց, ովքեր ավելի խոցելի են՝ երեխաներ և երիտասարդ սերունդ»,- ասել է Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
Նրա խոսքով՝ միջոցները 2.5 միլիոն սիրիացի երեխաներին հույսեր կտան շարունակելու ուսումը:

Հիշեցնենք, որ Սիրիան 2011թ․ մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2 մլն սիրիացի, ևս 4 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում