Գլխավոր Լրահոս

ՄԱԿ-ի ԱԽ անդամները Սիրիայի հարցով միասնական բանաձևի շուրջ համաձայնության են եկել

ՄԱԿ-ի ԱԽ անդամները Սիրիայի հարցով միասնական բանաձևի շուրջ համաձայնության են եկել

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամները՝ Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան, Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ բանաձևի ընդունման միասնական որոշում են կայացրել, հայտարարել են ՄԱԿ-ի դիվանագետները։
Ինչպես հաղորդում է BBC-ն, ավելի վաղ համաշխարհային կազմակերպության գրասենյակում, որտեղ շարունակվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի 68-րդ նստաշրջանը, տեղի են ունեցել ԱԽ մշտական անդամ երկրների արտգործնախարարների մի շարք հանդիպումներ։

Մինչ այդ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի տեքստը հնարավոր է՝ համաձայնեցվի ընթացիկ շաբաթվա ընթացքում։

Այն մասին, որ բանաձևի նախագիծը գրեթե պատրաստ է, հայտարարել էր նաև Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը, ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Մարք Լայալ Գրանտը և ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը։

Հիշեցնենք, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն եռօրյա բանակցությունների արդյունքում սեպտեմբերի 14-ին համաձայնության էին եկել սիրիական քիմիական զենքի պաշարները մինչև 2014թ․ կեսը ոչնչացնելու շուրջ։

 

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում