Գլխավոր Լրահոս

Սիրիական քիմիական զենքի շուրջ բանաձևը կլինի միջազգային հանրության հաղթանակը. Օբամա

Սիրիական քիմիական զենքի շուրջ բանաձևը կլինի միջազգային հանրության հաղթանակը. Օբամա

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Սիրիայոմ քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ բանաձևի ընդունումը կլինի միջազգային հանրության հաղթանակը, ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Նյու Յորքում լրագրողների հետ հանդիպմանը, հաղորդում է BBC-ն: 

«Հնարավոր արդյունքի հեռանկարը հույս է ներշնչում: Շարունակում է անհանգստացնել երկրից քիմիական զենքը դուրս բերելու ուղիների հարցը», - ասել է Օբաման: 

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին սեպտեմբերի 14-ին Ժնևում համաձայնեցրել են Սիրիայից քիմիական զենքի դուրս բերման ու մինչև 2014թ. կեսը դրա ոչնչացման կարգը: Սեպտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը Լավրովն ու Քերին համաձայնեցրել են սիրիական քիմիական զենքի` ՄԱԿ-ի ԱԽ և Քիմիական զենքի արգելման կազմակերպության բանաձևերի նախագծերը: 

«Սա այն է, ինչին ձգտում էինք: Այժմ ունենք նախագիծ, որի շուրջ քվեարկությունը կարող է կայանալ արդեն այսօր, որը կլինի պարտավորեցնող, կատարման ենթակա և բանաձևի չկատարման դեպքում հետևանքներ նախատեսող», - ասել է ԱՄՆ նախագահը: 

Օբամայի խոսքով` ինքը միշտ էլ առաջնահերթ է համարել այդ հարցի դիվանագիտական լուծումը: 

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում