Գլխավոր Լրահոս

Կրթաթոշակներ` սիրիահայ ուսանողներին

Կրթաթոշակներ` սիրիահայ ուսանողներին

Սփյուռքի նախարարությունը, կրթության և գիտության նախարարությունը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը և «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկությունը համատեղ հայտարարում են Հայաստանի բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող սիրիահայ ուսանողների 2013-2014 ուսումնական տարվա վարձավճարների փոխհատուցման ծրագրի մեկնարկը` Սիրիայում ծավալված իրադարձությունների հետևանքով Հայաստան ժամանած սիրիահայերի աջակցության ծրագրերի շրջանակում:

Ինչպես հաղորդում են սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից, համաձայն այդ ծրագրի` Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկությունը և ՀՀ կառավարությունը կփոխհատուցեն 2013-2014 տարեշրջանի ուսման վարձավճարները՝ յուրաքանչյուրը մինչև 1/3-ի չափով:

Ծրագրի իրականացման նպատակով կազմվել է միացյալ հանձնախումբ, որն արդեն սկսել է սիրիահայ ուսանողների դիմումնագրերի ուսումնասիրման աշխատանքները: Հանձնախումը կգործի Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչությունում:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում