Սիրիայի հյուսիսում ընդդիմության արմատական իսլամիստական կազմակերպությունների զինյալների և քրդական աշխարհազորային ջոկատների միջև Խասեկե նահանգում տեղի ունեցած բախման հետևանքով զոհվել է 18 մարդ: Ինչպես հաղորդում սիրական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է սիրիական Մարդու իրավունքների պահպանման մոնիթորինգային կենտրոնը (OSDN):
Կենտրոնի տվյալներով՝ «Իրաքում ու Լևանտում իսլամական պետություն» խմբավորման և արմատական այլ կազմակերպությունների զինյալները հոկտեմբերի 4-ի առավոտյան Խասեկե նահանգի Սաֆա գյուղի մոտակայքում հարձակվել են «Ժողովրդական պաշտպանության» (քուրդ աշխարհազորայինների) դիրքերի վրա: Քուրդ աշխարհազորայինները, հետ մղելով իսլամիստների գրոհը՝ 4 զոհ են տվել, իսկ հարձակվող կողմը տվել է 14 զոհ:
Սիրիայում քրդերը կազմում են երկրի 23 մլն. բնակչության մոտ 10%-ը: Քրդերի մեծ մասը բնակվում է Թուրքիայի հետ սահմանակից հյուսիս-արևելյան շրջաններում, որտեղ գտնվում են Սիրիայի հիմնական նավթային պաշարները:
Քրդերի և իսլամիստ զինյալների ու Սիրիական ազատ բանանակի ընդդիմադիր ջոկատների միջև բախումները սկսվել են 2012թ. նոյեմբերից, երբ ընդդիմադիր ուժերը սկսեցին փորձել իրենց հսկողությունը սահմանել քրդական մի շարք բնակավայրերի վրա: Այդ ժամանակ զինված բախումների հետևանքով երկու կողմերը ընդհանուր առմամբ 40 զոհ տվեցին: Լարվածությունը պահպանվել է մինչ այսօր՝ ժամանակ առ ժամանակ վերածվելով զինված բախումների:
Civilnet











