Սիրիայի նախագահ Բաշար Ասադը գերմանական Spiegel ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է, որ Գերմանիան կարող էր միջնորդ հանդիսանալ իր երկրում 2011թ.-ից շարունակվող քաղաքացիական պատերազմի դադարեցման գործում, հաղորդում է BBC-ն:
Ասադը նաև նշել է, որ ինքը բանակցությունների սեղանի շուրջ չի նստի ապստամբների հետ, մինչև նրանք վայր չդնեն իրենց զենքերը:
Միաժամանակ՝ Սիրիայի Ազգային հաշտեցման նախարար Ալի Հայդարը հայտարարել է, որ արդեն տեղային մակարդակով բանակցություններ են ընթանում մի քանի ընդդիմադիր խմբերի առաջնորդների և կառավարության ներկայացուցիչների միջև: Հայդարը ընդգծել է, որ խոսքը գնում է խմբերի մասին, որոնք կապված չեն «Ալ Կաիդայի» հետ:
Civilnet











