ՄԱԿ-ի Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) փորձագետները ձեռնամուխ են եղել Սիրիայի քիմիական զենքի ամբողջ պաշարի անմիջական ոչնչացմանը, հաղորդում է Al Arabiya գործակալությունը:
Ավելի վաղ սիրիական իշխանությունները փորձագետներին լրացուցիչ նյութեր էին հանձնել քիմիական զենքի վերաբերյալ:
Միջազգային փորձագետները Սիրիա են ժամանել հոկտեմբերի 1-ին և Դամասկոսում լոգիստիկայի բազա են հաստատել:
Հատկանշական է, որ ՄԱԿ-ը փոխանցված փաստաթղթերը «հուսադրող և վստահություն ներշնչող» է անվանել:
Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետները սեպտեմբերի 16-ին հրապարակեցին նախնական զեկույց, որում հաստատեցին, որ օգոստոսի 21-ին Դամասկոսի մերձակայքում զարին գազ է օգտագործվել։
Համարվում է, որ Սիրիայի քիմիական զինանոցը ներառում է ավելի քան 1000 տ մարտական քիմիական նյութեր, որոնք պահվում են ռազմական տասնյակ օբյեկտներում։
Սեպտեմբերի 21-ին Սիրիան ռուս-ամերիկյան համաձայնության կատարման շրջանակում Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը փոխանցեց իր քիմիական զինանոցի ամբողջական նկարագիրը։
Civilnet











