Գերմանիան Սիրիայի հակամարտությունում հանդես չի գա միջնորդի կարգավիճակում, հաղորդում է Deutsche Welle-ը:
Համապատասխան հայտարարությամբ ելույթ է ունեցել Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեսթերվելեն:
Նրա խոսքով` «այդ նպատակի համար գոյություն ունի Սիրիայի հարցով Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) և Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) հատուկ հանձնակատար Լախդար Բրահիմին, որին Գերմանիան լիովին աջակցում է»:
Վեսթերվելեն հավելել է, որ խնդրի կարգավորման գլխավոր ուղին «Ժնև-2» համաժողովն է, իսկ ելքը քաղաքական լուծման մեջ է:
Ավելի վաղ Բաշար Ասադը առաջարկել էր Գերմանիային միջնորդ դառնալ՝ ընդդիմության հետ բանակցություններում:
Civilnet











