Գլխավոր Լրահոս

Կարմիր խաչի՝ Սիրիայում առևանգված աշխատակիցներից չորսը ազատ է արձակվել

Կարմիր խաչի՝ Սիրիայում առևանգված աշխատակիցներից չորսը ազատ է արձակվել

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել է կազմակերպության՝ Սիրիայի հյուսիս-արևմուտքում առևանգված վեց աշխատակիցներից երեքի ազատ արձակման մասին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Հայտնի է դարձել նաև սիրիական Կարմիր մահիկի կամավորի ազատ արձակման մասին։

Ազատ արձակման մանրամասները և այլ մանրամասնություններ առայժմ չեն հաղորդվում։

Մինչ այժմ հայտնի չէ նաև, թե կոնկրետ ով է մասնակից առևանգմանը։

Իդլիբ նահանգի Սարաքեբ քաղաքի մերձակայքում Կարմիր խաչի վեց աշխատակիցների և սիրիական Կարմիր մահիկից սիրիացի կամավորի՝ զինված անձանց կողմից առևանգման մասին հայտնի էր դարձել հոկտեմբերի 13-ին։

Հիշեցնենք, որ Սիրիան 2011թ․ մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2 մլն սիրիացի, ևս 4 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում