Խաղաղության Նոբելյան մրցանակը իմը պետք է լիներ, կատակով ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, հաղորդում է AFP գործակալությունը` հղում անելով «Ալ-Ախբար » լիբանանյան թերթին:
«Մրցանակը, որին արժանացել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը, իմը պետք է լիներ», - ասել է Սիրիայի նախագահը:
«Ալ-Ախբար»-ի հաղորդմամբ` Ասադն այս մեկնաբանությունը կատակով է արել` անդրադառնալով Քիմիական զենքի արգելման կազմակերպության`Խաղաղության Նոբելյան մրցանակով պարգևատրվելու հարցին: Կառույցը ներկայում աշխատում է Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման ուղղությամբ:
Հոկտեմբերի 1-ից Սիրիայում աշխատում է Քիմիական զենքի արգելման կազմակերպության և ՄԱԿ-ի 60 փորձագետ, որոնք իրենց աշխատանքն այս երկրում սկսել են անցյալ ամիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից համապատասխան բանաձևի ընդունումից հետո: Փաստաթուղթն ընդունվել է այս տարվա օգոստոսի 21-ին Դամասկոսում տեղի ունեցած քիմիական գրոհից հետո, որի արդյունքում զոհվել են հարյուրավոր մարդիկ:
Civilnet











