Գլխավոր Լրահոս

ՄԱԿ-ը կոչ է անում դադարեցնել մարտերը Դամասկոսի արվարձանում՝ բնակչությանը տարհանելու համար

ՄԱԿ-ը կոչ է անում դադարեցնել մարտերը Դամասկոսի արվարձանում՝ բնակչությանը տարհանելու համար

ՄԱԿ-ը կոչ է անում սիրիական բանակին և ապստամբներին դադարեցնել կրակը Դամասկոսի Մուադամիե արվարձանում , որը թույլ կտա տարհանել խաղաղ բնակիչներին և դեղորայք մատակարարել, հաորդում է BBC-ն:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Վալերի Ամոսի խոսքով՝ չնայած նրան, որ անցյալ կիրակի հաջողվել է մոտ 3 հազ. մարդ տարհանել, այնտեղ դեռ շարունակում են մնալ նույնքան բնակիչներ, ովքեր չեն կարողանում լքել այդ շրջանը մարտերի և կրակոցների պատճառով:
Ամոսը նաև ընդգծել է, որ հազարավոր ընտանիքներ փակված են մնում Սիրիայի այլ հատվածներում: Դրանով պայմանավորված՝ նա հայտարարել է, որ «անհրաժեշտ է խաղաղ բնակիչներին թույլ տալ տեղափոխվել անվտանգ շրջաններ՝ առանց հարձակման ենթարկվելու վախի»: Միևնույն ժամանակ Ամոսը մատնանշել է մարտնչող կողմերի պարտականությունները՝ միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում