Գլխավոր Լրահոս

«Սիրիայի բարեկամներ»-ը հանդիպում են Լոնդոնում

«Սիրիայի բարեկամներ»-ը հանդիպում են Լոնդոնում

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել է, որ խաղաղ բանակցությունները Սիրիայում հակամարտության լուծման միակ ճանապարհն են: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Նրա խոսքով` չափազանց կարևոր է, որ Սիրիայի ապագայի վերաբերյալ ցանկացած բանակցությունների մասնակցեն ընդդիմության չափավոր ներկայացուցիչները:

Հոկտեմբերի 22-ին Լոնդոնում տեղի է ունենում «Սիրիայի բարեկամներ» խմբի 11 արևմտյան և արաբական երկրների (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Թուրքիա, Սաուդյան Արաբիա, Կատար, Եգիպտոս, Հորդանան, Արաբական Միացյալ Էմիրություններ) արտգործնախարարների հանդիպումը սիրիական ընդդիմության ազդեցիկ ներկայացուցիչների հետ, որոնց փորձում են համոզել մասնակցել սիրիական խնդրի քաղաքական կարգավորմանն ուղղված միջազգային երկրորդ համաժողովին՝ Ժնև-2-ին, որը ծրագրված է նոյեմբերին:

Ընդդիմադիր մի քանի շարժումներ, այդ թվում` Սիրիայի ազգային խորհուրդը, հայտարարել են, որ չեն ցանկանում բանակցությունների մասնակցել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի ներկայացուցիչների հետ:

Իր հերթին Բաշար ալ Ասադը լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում կասկածի տակ է դրել ընդդիմադիր խմբավորումների լեգիտիմությունը` պահանջելով ապացույցներ, որ նրանք ներկայացնում են Սիրիայի քաղաքացիների շահերը:

Հիշեցնենք, որ Սիրիան 2011թ․ մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2 մլն սիրիացի, ևս 4 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։

«Սիրիայի բարեկամներ» խումբը ձևավորվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի և Չինաստանի կողմից Սիրիայի հարցով բանաձևերի ընդունման պարբերական տապալումներից հետո:

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում