Գլխավոր Լրահոս

Սիրիայում 19 ընդդիմադիր խմբեր հրաժարվել են մասնակցել «Ժնև-2»-ին

Սիրիայում 19 ընդդիմադիր խմբեր հրաժարվել են մասնակցել «Ժնև-2»-ին

Սիրիայում առնվազն 19 ընդդիմադիր իսլամիստական խմբավորումներ մերժել են մասնակցել Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցերով «Ժնև-2» խաղաղ համագումարի, հաղորդում է AFP-ն:
«Մենք հայտարարում ենք, որ «Ժնև-2» համագումարը չի հանդիսանում և երբեք չի հանդիսանա մեր ժողովրդի կամ մեր հեղափոխական պահանջների ընտրությունը»,- ասել է Սիրիական ազատ բանակի կազմի մեջ մտնող «Սաքյուր ալ Շամ» խմբավորման առաջնորդ Ահմադ Իսա ալ Շեյխը:

Ներկայում տարվում են Սիրիայի ճգնաժամի խաղաղ կարգավորման հարցով «Ժնև-2» համաժողովի նախապատրաստական աշխատանքներ: Ավելի վաղ Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գլխավոր քարտուղար Նաբիլ ալ Արաբին հայտնել էր, որ «Ժնև-2»-ը տեղի կունենա նոյեմբերի 23-ին: Ալ Արաբիի խոսքով՝ այդ մասին նրան տեղեկացրել է ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին: 

Հիշեցնենք, որ Սիրիան 2011թ․ մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2 մլն սիրիացի, ևս 4 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։

 

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում