Գլխավոր Լրահոս

Սիրիահայ 70 քաղաքացի կենսաթոշակի իրավունք է ձեռքբերել

Սիրիահայ 70 քաղաքացի կենսաթոշակի իրավունք է ձեռքբերել

2013թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Երևանի քաղաքապետարանը դրամական աջակցություն է տրամադրել սիրիահայ 439 ընտանիքների` բնակարանների վարձերի, կոմունալ վարձավճարների, դեղորայքի ձեռքբերման և այլ նպատակներով։ Ինչպես հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, կենցաղային իրեր, հագուստ, կոշկեղեն, դեղորայք է տրամադրվել 1047 ընտանիքների, պարենային աջակցություն` 466  ընտանիքների։

Սիրիահայ քաղաքացիներից 70-ը կենսաթոշակի իրավունք են ձեռքբերել, 25 սիրիահայ ընտանիքներ էլ նպաստի իրավունք են ստացել։

Ուսումնական տարվան ընդառաջ` սիրիահայ ընտանիքների 67 դպրոցահասակ երեխաներ ստացել են դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ։

Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանի խոսքով` սոցիալական աջակցության տարաբնույթ ծրագրերից բացի` քաղաքապետարանը նաև երևանցիների առօրյայում սիրիահայերի լիարժեք ինտեգրմանն ուղղված քայլեր է ձեռնարկում։

Սիրիահայ ընտանիքների սոցիալական աջակցության ծրագրում ներագրավված է նաև առողջապահության վարչությունը։ 2013թ. հունվարից մինչ օրս Երևանի քաղաքապետարանի ենթակա բուժհիմնարկներ են դիմել 1361 սիրիահայեր, որոնցից 139-ը՝ ընթացիկ ամսվա ընթացքում. նրանց տրամադրվել է անվճար բժշկական օգնություն և սպասարկում։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում